Հետևեք մեզ։

Ես մի մեքենա ունեի, հիմա էլ ունեմ այդ մեկ մեքենան, Արարատ Միրզոյանն էլ վաճառել է իր հին տունը, կինն էլ տարիներ շարունակ բարձր աշխատավարձ է ստացել․ Վահագն Ալեքսանյան

16:51, 22 մարտ 2023
Ես մի մեքենա ունեի, հիմա էլ ունեմ այդ մեկ մեքենան, Արարատ Միրզոյանն էլ վաճառել է իր հին տունը, կինն էլ տարիներ շարունակ բարձր աշխատավարձ է ստացել․ Վահագն Ալեքսանյան

Հիփոթեքով բնակարանների մասին եք խոսում, ինձ թվում է, օրինակ, Հովիկ Աբրահամյանի տան ոսկեզօծ զուգարանակոնքը շատ ավելի թանկ արժի, քան որոշ պաշտոնյաների՝ 20 տարի մարելիք հիփոթեքներով բնակարանները: Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։

«Ասում եք՝ մի քանի տարի․ հիմա ես իմ օրինակով խոսեմ՝ մինչև պատգամավոր դառնալս ունեցել եմ մեկ մեքենա, մինչև հիմա ունեմ այդ մեկ մեքենան, անշարժ գույք չունեմ, մտածում եմ՝ փեր և մեր գործընկերների նման հիփոթեքով բնակարան գնելու մասին»,-ասաց Ալեքսանյանը։

Դիտարկմանը, թե իր գործընկերներ մի օլիգարխից վերցնում են բնարականը վճարում մյուսի բանկով՝ օրինակ Արսեն Արսենյանի և Պապիկյանի տան գործարքը, Ալեքսանյանն ասաց․«Արարատ Միրզոյանի կինը տարիներ շարունակ աշխատել է շատ բարձր աշխատավարձ,այս պահի դրությամբ երևի ստանում է 1 մլն դրամ աշխատավարձ, Արարատ Միրզոյանն իր հին տունը վաճառել է մոտ 100 հզր դոլարով»։

Դիտարկմանը, թե Միրզոյանը վարկով հեռուստացույց էր առնում, սև ցուցակում հայտնվում, դա Ալեքսանյանը որակեց մանիպուլյացիա, չնայած նրան, որ տեղեկությունը անձամբ Միրզոյանն էր հայտնել, լուսանկարն էլ հրապարակել։ Նա նշեց, որ Միրզոյանը ԴԱՀԿ-ից կալանք է ունեցել մեքենայի 5000 դրամ տուգանքը չնկատելու և չվճարելու համար, ոչ թե վարկը չվճարելու։