Իսրայելում ՀՀ դեսպանությունը կոչ է անում Գազայի գոտու անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ քաղաքացիներին հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին և մնալ իրենց կացության վայրերում։
«Եվս մեկ անգամ կոչ ենք անում Գազայի գոտու անմիջական հարևանությամբ գտնվող ՀՀ քաղաքացիներին հետևել թիկունքի հրամանատարության հրահանգներին և մնալ իրենց կացության վայրերում։ Դեսպանությունը մշտական կապի մեջ է իսրայելյան իշխանությունների և ՀՀ ԱԳՆ հետ և նոր զարգացումների դեպքում կիրազեկի ՀՀ քաղաքացիներին»,- նշված է դեսպանության հաղորդագրությունում։