Թուրքիան պատրաստ է քայլ առ քայլ զարգացնել հարաբերությունները, եթե Հայաստանը «կատարի իր խոստումները Զանգեզուրի միջանցքի» բացման վերաբերյալ: Այս մասին ասել է Էրդողանը` նախարարների խորհրդի նիստից հետո ժողովրդին հասցեագրված ուղերձում։
Թուրքիայի ղեկավարը նաև կոչ է արել Իրանին մասնակցել այս «պատմական նախագծին»՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու համար։