Մեկնարկել է Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Գրացվել է ավագանու 37 անդամ։ Նիստը, ըստ կանոնակարգի, վարում է ավագանու անդամներից տարիքով ամենաավագը՝ Ալեքսանդր Բադալյանը։
Նիստին ներկա են «Քաղաքացիական պայմանագիր», «Հանրապետություն» և «Հանրային ձայն» խմբակցությունները։ Իսկ «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները բոյկոտում են նիստը։