Մեր քաղաքական թիմը երբեք չի խուսափել արտահերթ ընտրություններից, և ընդունել է այն արդյունքները, որոնք ձևավորվել են քաղաքացիների ազատ կամարտահայտման արդյունքում: Այս մասին իր ելութում նշել է քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը։
Ըստ նրա՝ այժմ պետք է համախմբվել ԼՂ-ից բռնի տեղահանված և Հայաստան տեղափոխված հայերի օգնելու համար։
«Նոր ընտրությունները ոչնչով չէին նպաստելու դրան, շիկացնելու էին առանց այն էլ առկա լարված մթնոլորտը: Այժմ ոչ թե քարերը նետելու, այլ հավաքելու ժամանակն է»,-ասել է Ավինյանը։