«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները կնքել են համագործակցության հուշագիր։
«Երևան քաղաքի կառավարումը իրականացնելու ենք միասին՝ պատասխանատվությունը կիսելով», - հայտարարել է Ավինյանը։
Նրանք պատասխանատվություն են ստանձնում կյանքի կոչել իրենց նախընտրական ծրագրերը Երևանում, մասնավորապես նպատակ ունեն Երևանը դարձնել եվրոպական մոդելի, մարդկանց համար հարմար և հասանելի քաղաք։