Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Շուշիում է։ Այցի նպատակը Շուշիում կազմակերպված Տնտեսական համագործակցության կազմակերպության 27-րդ հանդիպմանը մասնակցելն է։
Հիշեցնենք, որ ՏՀԿ-ն տարածաշրջանային միջպետական տնտեսական կառույց է, որի անդամներն են Ադրբեջանը, Աֆղանստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Թուրքիան և Ուզբեկստանը: