Իմ տեղեկություններով` ահա այսպիսի տեսք է շուտով ունենալու Սյունիքում՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը։
«Հայկական ու իրանական ճարտարապետության տարրերով այս շենքի նոր դիզայնի հեղինակը Սպահանի (Նոր Ջուղա) հայ ճարտարապետ Մեղեդի Խոդաբախշյանն է։ Լուսանկարները հրապարակվում են առաջին անգամ։
2022 թվականին հոկտեմբերի 21-ին Սյունիքում՝ Կապանում բացվեց Իրանի հյուպատոսությունը, իսկ հյուպատոս նշանակվեց Եմենում ծառայած դիվանագետ Մորթեզ Աբեդին Վարամին։
Այս գործողությունները պատահական չէին. Իրանը այս քայլերով ևս փորձում է ցույց տալ հայկական Սյունիքի կարևորությունը իր անվտանգության համար»,- գրում է Գեղամյանը։