Հետևեք մեզ։

Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան (լուսանկարներ)

14:23, 10 հոկտեմբեր 2023
Լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան (լուսանկարներ)
 

Հոկտեմբերի 9-ին լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան։

Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետի աշխատակազմից:

«Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցներ այսօր այցելել են Իջեւանի բժշկական կենտրոն, որտեղ երեկ լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Աշոտ Վարդապետյանի քույրը` Անգելինան:

Վարդապետյանների ընտանիքում Անգելինայի ծնունդը կյանքին նոր իմաստ է հաղորդելու:

Փոքրիկին մաղթում ենք անհոգ մանկություն, անամպ երկինք եւ առողջություն:

Աշոտ Վարդապետյանը ծնվել է 2000թ. Տավուշի մարզի Աչաջուր գյուղում։

Ծառայել է Լեռնային Ղարաբաղում՝ «Մարտունի 2»-ում։ Պատերազմի օրերին տեղափոխվել է Արցախի հարավային սահման: Հարազատների հետ վերջին անգամ խոսել է հոկտեմբերի 25-ին, ընկել է մեկ օր անց՝ հանուն Հայրենիքի:

Աշոտ Վարդապետյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն», «Մարտական խաչ» և «Գթության մայր» մեդալներով»,-նշված է հաղորդագրության մեջ: