Հետևեք մեզ։

Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Հայաստանի ընկերների», «Ռասմուսեն Գլոբալի» և «Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի» ներկայացուցիչների հետ

15:03, 10 հոկտեմբեր 2023
Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Հայաստանի ընկերների», «Ռասմուսեն Գլոբալի» և «Արտաքին հարաբերությունների Եվրոպական խորհրդի» ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է «Հայաստանի ընկերներ» խմբի, «Ռասմուսեն Գլոբալ» ընկերության և «Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհուրդ» փորձագիտական կենտրոնի ներկայացուցիչների հետ:

Արմեն Գրիգորյանը ներկայացրել է տարածաշրջանային անվտանգային իրավիճակը և, մասնավորապես, Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային միջավայրն ու սպառնալիքները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ իրականացված էթնիկ զտման քաղաքականությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների համագործակցային ընթացքի վերաբերյալ՝ կարևորելով հետագա զարգացման հնարավորությունները: