Այսօր տեղի ուենցավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում Երևանի քաղաքապետ ընտրվեց ՔՊ-ի առաջադրած թեկնածու Տիգրան Ավինյանը։ Նրա օգտին քվեարկեցին ՔՊ-ի և «Հանրապետություն» խմբակցության անդամները, իսկ «Հանրային ձայն» խմբակցության անդամները թեև դեմ քվեարկեցին Ավինյանի թեկնածությանը, բայց մասնակցեցին նիստին՝ ապահովելով նիստի իրավազորությունը, որ Ավինյանն անցնցում ընտրվի քաղաքապետ։
Ավագանու կազմ անցած մյուս ընդդիմադիր ուժերը՝ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթացն» ու Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստանը» բոյկոտել էին ու նիստին չէին մասնակցում։
Hayastan.news-ը տեղեկացավ, որ նիստը բոյկոտած Հայկ Մարությանը ճիշտ այն պահին, երբ քաղաքապետ էր ընտրվում Տիգրան Ավինյանը, գնացել էր Արշակունյաց պողոտայի տարադրամի փոխանակման կետերից մեկը՝ դրամ փոխելու։ Ականատեսը Մարությանին տեսել է Արշակունյաց պողոտայի «ՍԱՍ» սուպերմարկետից քիչ այն կողմ գործող տարադրամի փոխանակման կետ մտնելիս։ Մարությանը եղել է փոքրիկ ուսապարկով, և մինչ փոխանակման կետ մտնելը՝ նրան է դիմավորել կոստյումով տղամարդը, որն ասացին՝ ծառայողական մեքենայից իջել է, ենթադրաբար կա՛մ պաշտոնյա էր, կա՛մ գործարար։ Մեզ ասացին նաև, Հայկ Մարությանի գալու մասին տարածքում նախապես տեղյակ են եղել, այսինքն՝ նա գալուց առաջ զանգել տեղեկացրել են, որ գալու է տվյալ տարադրամի փոխանակման կետ՝ գումար փոխանակելու։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ