Այս շաբաթ-կիրակի մասնագիտական բուժօգնություն ստանալու նպատակով Միացյալ Նահանգներ են տեղափոխվել լուրջ վնասվածքներով երկու երիտասարդ Լեռնային Ղարաբաղից։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը։
«Շնորհակալություն մեր բոլոր գործընկերներին, որոնք աջակցեցին նրանց տեղափոխմանը Միացյալ Նահանգներ անհետաձգելի բուժման նպատակով»,-հայտնում են դեսպանատնից։