Հետևեք մեզ։

Մտահոգ եմ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի համար, շփվել ենք, հաց ենք կերել. Գուրգեն Արսենյան․ Factor TV

16:10, 10 հոկտեմբեր 2023
Մտահոգ եմ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի համար, շփվել ենք, հաց ենք կերել. Գուրգեն Արսենյան․ Factor TV

Factor TV-ի հետ զրույցում ԱԺ իշխանական պատգամավոր Գուրգեն Արսենյանը անդրադարձել է նաև Արցախի քաղաքական գործիչների ձերբակալություններին։


«Արցախի ղեկավարության ձերբակալություններն ամենավերջին հարցն են, որ ինձ մտահոգում են։ Այդ հարցը թող մտահոգի Արցախի իշխանություններին, նրանց փաստաբաններին, հարազատներին։  Որպես ընկեր՝ մտահոգ եմ Արայիկ Հարությունյանի համար, որպես մարդ՝ Բակո Սահակյանի համար, շփվել ենք, հաց ենք կերել իրար հետ։ Բայց դա քաղաքական որևէ շրջանակի մեջ չի տեղավորվում»,- ասել է Արսենյանը։


Հարցին՝ այսինքն ոչինչ չի անի նրանց վերադարձնելու համար, Արսենյանը պատասխանեց․ «Նրանք այժմ գտնվում են Ադրբեջանի իրավական տիրույթում, դրանով պետք է զբաղվեն պրոֆեսիոնալները։ Արսենյանը իրավական գործիքակազմ չունի»։