Ադրբեջանը պայմանավորվածություն է ձեռք բերել Իրանի հետ ճանապարհի և երկաթգծի կառուցման վերաբերյալ, որը Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով մուտք կապահովի Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա նշել է, որ Ադրբեջանն ակտիվորեն աշխատում է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հաղորդունակության հետագա ընդլայնման ուղղությամբ։