Հետևեք մեզ։

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Կարո Փայլանին, զրուցել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին

16:57, 10 հոկտեմբեր 2023
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Կարո Փայլանին, զրուցել են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների մասին

Այսօր, հոկտեմբերի 10-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է պոլսահայ քաղաքական գործիչ, Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին հայտնում է ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը։


Զրույցը հիմնականում վերաբերել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներին: Այդ նպատակներին հասնելու համար, որպես առաջնահերթ քայլ, երկուստեք կարևորվել է Հայաստանի ներքաղաքական լարվածության հաղթահարման հրատապ անհրաժեշտությունը: 


Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: