Ժամանակն է օգտագործելու բոլոր հնարավորությունները Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության և անվտանգության համար: Այս մասին հոկտեմբերի 10-ին Շուշիում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի 27-րդ նիստում իր ելույթի ժամանակ ասել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
Նա իր գոհունակությունը հայտնեց Շուշիում գտնվելու համար.
«Հին Շուշիում (խմբ․) հանդիպման կազմակերպումը երջանկության ու հպարտության աղբյուր է»։
Նախարարն ասել է, որ Հարավային Կովկասում նոր դինամիկայի ձևավորումը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը բխում են ԻՀԿ բոլոր անդամների շահերից։