Երևանի քաղաքապետի որոշումներով աշխատանքից ազատվել են Էրեբունի, Արաբկիր և Աջափնյակ վարչական շրջանների ղեկավարները։
Նրանք են համապատասխանաբար Հակոբ Բալայանը, Արամ Ազատյանը և Կամսար Բաբինյանը։
Նշենք, որ քաղաքապետարանի կայքում վարչական շրջանների ղեկավարների աշխատանքից ազատման որոշումները հրապարակվել են այսօր՝ քաղաքապետի որոշումների բաժնում, սակայն դրանք ստորագրել է մինչ այս քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը։