Երևանի Ծովակալ Իսակովի թիվ 132 հիմնական դպրոցի տնօրենն ազատվել է ածխատանքից։ Այս մասին որոշումը ստորագրել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը, որոշումը հրապարակվել է այսօր։
Նշվում է, որ դպրոցի տնօրենի գործառույթները կիրականացնի տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Լյովա Դանիելյանը։
Հիշեցնենք, որ Լյովա Դանիելյանը թիվ 132 դպրոցի նախկին տնօրենն է։