Վահան Քերոբյանը կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ։ Այս մասին Hayastan.news-ին հայտնի է դառնում Կառավարությունից։
Փաշինյանի համապատասխան որոշման մեջ ասվում է, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը 2023 թվականի հոկտեմբերի 15-16-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ
(Աբու Դաբի)` Համաշխարհային ներդրումային 8-րդ համաժողովին մասնակցելու
նպատակով:
Վահան Քերոբյանի՝ Արաբական Միացյալ Էմիրություններ գործուղման հետ
կապված ծախսերը կկատարվի Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։