Էրդողանը կարծում է, որ պաղեստինա-իսրայելական էսկալացիան չի ավարտվի մեկ-երկու շաբաթում, անհրաժեշտ են ջանքեր գործադրել հակամարտությունը կանխելու համար։ Նա նաև ասաց, որ ԱՄՆ ավիակիր ուղարկելը Արևելյան Միջերկրական ծով հարցեր է առաջացնում ԱՄՆ որոշման նպատակի վերաբերյալ:
Բացի այդ, Թուրքիայի նախագահն ասել է․ «Գազա էլեկտրաէներգիայի և ջրի մատակարարման դադարեցումը մարդու իրավունքների խախտում է»։
Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հրամայել էր լրիվ շրջափակել Գազան։
«Ես հրամայել եմ լրիվ շրջափակել Գազայի հատվածը։ Ոչ էլեկտրականություն, ոչ ուտելիք, ոչ գազ, ամեն բան փակված է։ Մենք պայքարում ենք մարդկային կենդանիների դեմ և գործում ենք համապատասխանաբար»,-ասել էր նա։