Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամները չեն մասնակցելու Տիգրան Ավինյանի երդմնակալության արարողությանը։ Այս մասին հայտարարել է կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը։
Նա նաև հայտնել է, որ վաղվանից հետաքրքրվելու են, թե որքան գումար է ծախսվելու արարողության համար։
«Թեժ գծեր եմ զանգելու, չտա Աստված, որ զանգերը գնա ու ժամեր պետք գա, որ դիցուհիներն ասեն՝ ալո։ Ավագանու իմ անդամները գնալու են, ստուգեն, ով էր նստած դրա մոտ, վայն եկավ էդ պաշտոնյային, ով նրան չազատեց»,-ասել է նա։