Էրդողանը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել և քննարկել պաղեստինա-իսրայելական հակամարտությունը, հայտնում է Թուրքիայի նախագահի գրասենյակը։
Երկու երկրների ղեկավարները նաև գնահատել են Իսրայելի և Պաղեստինի միջև լարվածության աճը կանխելու միջոցները։ Էրդողանը վստահեցրել է իր ռուս գործընկերոջը, որ Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։