Գերմանիայի քաղաքացի Շանի Լուկը, ով Իսրայելում առևանգված էր համարվում, ողջ է հայտնաբերվել։ Նրա մայրը սոցիալական ցանցերում հայտնել է, որ աղջիկը գլխի ծանր վնասվածքով գտնվում է Գազայի հատվածի հիվանդանոցում։
Ռիկարդա Լուկն իր տեսաուղերձում խնդրել է Գերմանիայի իշխանություններին հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկել և դստերը վերադարձնել հայրենիք։
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ Շանի Լուկին պատանդ են վերցրել ՀԱՄԱՍ-ի զինյալները, որոնք հարձակվել են Nature Party երաժշտական փառատոնի այցելուների վրա։