ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կավելացնի լրացուցիչ ռազմական օգնությունն Իսրայելին․
«Մենք պատրաստվում ենք համոզվել, որ Իսրայելը չի սպառի իր քաղաքներն ու քաղաքացիներին պաշտպանելու այս կարևոր ռեսուրսները»:
Նա հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից պահվողների թվում կան ամերիկացիներ։
«Իմ վարչակազմն ավելի բարձր առաջնահերթություն չունի, քան ամբողջ աշխարհում պատանդ պահվող ամերիկացիների անվտանգությունը», - ասել է Բայդենը՝ զգուշացնելով նրանց, ովքեր ցանկանում են միանալ Իսրայելի դեմ պայքարին, չանել դա։