Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել իրանցի պաշտոնակցի հետ։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքի իրավիճակի վատթարացումը ևՀարավային Կովկասի իրադարձությունները:
Նախարարները հանդես են եկել Հարավային Կովկասի «3+3» տարածաշրջանային խորհրդատվական հարթակի շրջանակներում համատեղ աշխատանքի վերականգնման օգտին:
Անդրադարձ է եղել երկկողմ համագործակցության մի շարք հարցերի։