«Հայաքվեն» Արցախի վերաբերյալ օրինագիծը մուտք է արել Ազգային Ժողով։
ԱԺ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամները հայտնել են, որ սա Արցախի սուբյեկտայնության ճանաչման քայլերից մեկն է, բայց միայն սրանով չի կարելի սահմանափակվել։
Հիշեցնենք, որ «Հայաքվե»-ն քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն է, որը սկզբնական շրջանում առաջարկում էր կասեցնել Արցախի հանձնումն Ադրբեջանին`քրեականացնելով Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող ցանկացած գործողություն։