Ես չեմ կարող նահանջել, քանի դեռ պատերազմը շարունակվում է։
Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է ռումինական «Digi24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ եթե պատերազմը շարունակվի, ինքը կարող է երկրորդ անգամ մասնակցել նախագահական ընտրություններին, բայց եթե պատերազմն ավարտվի, երկրորդ անգամ չի առաջադրվի։
Զելենսկին չի նշել պատերազմի ավարտի հստակ ժամկետ, սակայն ընդգծել է, որ այժմ Ուկրաինան անցնում է վերջին և ամենադժվար փուլը։