Արգենտինայում խոշոր անտառային հրդեհներ են բռնկվել, ենթադրաբար այն պատճառով, որ տղամարդը փորձել է կրակի վրա սուրճ պատրաստել։ Հրդեհ է մոլեգնում Կորդոբա նահանգի անտառներում. այս պահին հարյուրավոր հրշեջներ՝ օգտագործելով ինքնաթիռներ, ուղղաթիռներ և ցամաքային տեխնիկա, փորձում են մարել կրակը։ Կրակը հասնում է բնակեցված տարածքների, այդ թվում՝ Արգենտինայի զբոսաշրջային կենտրոն Վիլլա Կառլոս Պազին: Տեղի բնակիչներին տարհանում են, իսկ մարզի ղեկավարն արդեն խոստացել է անհրաժեշտության դեպքում փոխհատուցել նրանց նյութական վնասը։
Հրդեհի կասկածյալ աղբյուրը 27-ամյա արգենտինացի Ուլիսես Պեդրո Ջարատեն է։ Ըստ տեղական C5N հրատարակության՝ նա անտառում (որն արգելված է) կրակ է վառել առավոտյան ժամը 11-ի սահմաններում սուրճ պատրաստելու համար, սակայն իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Չորության ու քամու պատճառով բոցերը արագ տարածվել են։ Ուլիսեսն այժմ կալանավորված է հրկիզման մեղադրանքով։