Հետևեք մեզ։

Սյունիքի մարզպետը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ կապված հարցեր

13:18, 11 հոկտեմբեր 2023
Սյունիքի մարզպետը ՌԴ դեսպանի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ կապված հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին ու նրա ղեկավարած պատվիրակությանը։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ կապված, ստեղծված իրավիճակով պայմանավորված հումանիտար խնդիրների լուծման ու մի շարք այլ հարցեր։

Վերլուծական