Երևանի հետ ռուս խաղաղապահների հարցը չի քննարկվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը կքննարկվի Ադրբեջանի հետ, սակայն Հայաստանի հետ շփումները կշարունակվեն։
«Դե-ֆակտո և դե-յուրե դա Ադրբեջանի տարածքն է»,- ասել է Պեսկովը։