Հետևեք մեզ։

Տիգրան Ավինյանի երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ներին չի թույլատրվի մուտք գործել քաղաքապետարանի վարչական շենք

14:40, 11 հոկտեմբեր 2023
Տիգրան Ավինյանի երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ներին չի թույլատրվի մուտք գործել քաղաքապետարանի վարչական շենք

Երևանի քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանի երդնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Հարգելի գործընկերներ, 


տեղեկացնում եմ, որ հոկտեմբերի 13-ին տեղի կունենա Երևանի նորընտիր քաղաքապետ Տիգրան Ավինյանի երդման հանդիսավոր արարողությունը: Միջոցառումը կհեռարձակվի առցանց՝ Երևանի քաղաղաքապետարանի պաշտոնական կայքով, ֆեյսբուքյան էջով և յութուբյան ալիքով: 


Հաշվի առնելով հյուրերի մեծաթիվ քանակն ու տեղում ԶԼՄ-ների աշխատելու տեխնիկական հնարավորությունները՝ լուսաբանման համար խնդրում ենք օգտվել պաշտոնական հեռարձակումից:


Երդմնակալության ընթացքում ԶԼՄ-ների մուտքը քաղաքապետարանի վարչական շենք նախատեսված չէ վերը նշված պատճառով, սակայն լրատվամիջոցներին կտրամադրվի երդմնակալությունից տեսանյութեր և լուսանկարներ»,- հայտնում է քաղաքապետարանի մամուլի խոսնակը։

Վերլուծական