Հետևեք մեզ։

Խորհրդային ֆիզիկոսին ու նրա կնոջը սպանված են գտել Իսրայելի իրենց տանը

14:41, 11 հոկտեմբեր 2023
Խորհրդային ֆիզիկոսին ու նրա կնոջը սպանված են գտել Իսրայելի իրենց տանը

Իսրայելի հարավում գտնվող Օֆակիմ քաղաքում խորհրդային ֆիզիկոս Սերգեյ Գրեդեսկուլին և նրա կնոջը՝ Վիկտորյային, սպանված են գտել իրենց տանը։ Նրանք մահացել են հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման ժամանակ։ Գրեդեսկուլի մահվան մասին հայտարարել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Խոխլովը։ ՀԱՄԱՍ-ի զինյալների հարձակման հետևանքով զոհվածների ցուցակում, որը հրապարակել է Newsru.co.il-ը, հայտնվում են նաեւ Սերգեյ եւ Վիկտորյա Գրեդեսկուլների անունները։ Գրեդեսկուլը 81 տարեկան էր։