Հետևեք մեզ։

Հայաստանի վարչապետի կողմից վկայակոչված 1975-ի քարտեզ գոյություն չունի. Ադրբեջանի ԱԳՆ

15:25, 11 հոկտեմբեր 2023
Հայաստանի վարչապետի կողմից վկայակոչված 1975-ի քարտեզ գոյություն չունի. Ադրբեջանի ԱԳՆ

«Հոկտեմբերի 10-ին Առաջին ալիքին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի հասցեին հնչած որոշ մեղադրանքներ հստակ ցույց են տալիս, որ հայկական կողմը չի հրաժարվում քաղաքական շահարկումներից և խեղաթյուրված մեկնաբանություններից»։ Այսպես է անդրադարձել Նիկոլ Փաշինյանի հսրցազրույցին Ադրբեջանի ԱԳՆ-ն։

 

«Զարմանալի է, որ Հայաստանի վարչապետը կրկին անդրադառնում է այս խնդիրներին այն ժամանակ, երբ չկա տարածքային ամբողջականությունը հարգելու և որոշ քառակուսի կիլոմետրով սահմանազատելու կամ երկու կողմերի կողմից չհաստատված քարտեզի հիման վրա սահմանելու պրակտիկա։

 

1973-1986 թվականներին տարբեր ժամանակներում պատրաստվել են մի քանի քարտեզներ։ Որպեսզի այդ քարտեզներին հղում կատարվի, դրանք պետք է հիմնված լինեն միջազգային իրավական փաստաթղթերի վրա, ներառյալ երկու երկրների կողմից այս կամ այն ​​ձևով հաստատումը»,-նշել են ԱԳՆ-ից և նշել՝ Հայաստանի վարչապետի կողմից վկայակոչված 1975 թվականի քարտեզը գոյություն չունի, իսկ այն պնդումները, թե Ադրբեջանը օկուպացրել է հայկական որոշ գյուղեր, «լիովին սուտ են»։