Աճուրդի է դրվել Յալթայի Լիվադիա գյուղում գտնվող առանձնատունը, որը մինչև 2023 թվականի մայիսը պատկանել է Ուկրաինայի նախագահի կնոջը՝ Ելենա Զելենսկայային, սակայն 2023-ի մայիսից հետո Զելենսկիների առանձնատունը պետականացվել է Ղրիմի Պետական խորհրդի որոշմամբ։
119,5 քմ մակերեսով բնակարանի մեկնարկային գինը գնահատվում է 24 մլն 642 հազար 490 ռուբլի։ Նախագահական Զելենսկի զույգի նախկին անշարժ գույքը աճուրդի է հանվել հոկտեմբերի 6-ին, հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 26-ը։ Աճուրդը նշանակված է հոկտեմբերի 30-ին։Պորտալի հրապարակային տվյալների համաձայն՝ վաճառվող բնակարանը պատկանում է Ղրիմին։
Հիշեցնենք, որ Զելենսկիները Ղրիմի Լիվադիա գյուղում բնակարան են գնել 2013 թվականին։ 2023 թվականի մայիսին Խորհրդարանի նախագահ Վլադիմիր Կոնստանտինովն առաջարկել է Զելենսկիների նախկին բնակարանում ստեղծել ազգայնականության դեմ պայքարի պատմության թանգարան։