Հետևեք մեզ։

Ղարաբաղում թաքնված խմբեր կան. Ալիև

16:22, 11 հոկտեմբեր 2023
Ղարաբաղում թաքնված խմբեր կան. Ալիև

ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի մասնակիցների հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել և մի շարք հայտարարություններ արել։ Նա մասնավորապես նշել է, որ այլեւս ներքին սպառնալիքներ չունեն։ 

«Հարց կարող է առաջանալ՝ ի՞նչ տեղի ունեցավ երեք շաբաթ առաջ։ Իրավիճակը սրվեց, երբ այս տարվա սեպտեմբերի 2-ին ՀՀ վարչապետը շնորհավորական նամակ հղեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» ստեղծման կապակցությամբ։ Սա կարմիր գծի հատում էր, որը Ադրբեջանը, բնականաբար, չէր կարող հանդուրժել։ Սա հստակ պահանջ էր մեր տարածքի նկատմամբ։ Սեպտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի իշխանություններն անցկացրին ընտրություններ, ընտրեցին նոր ղեկավար, ինչը բացարձակ անտեսում էր առկա իրողություններին և Ադրբեջանին այլ ելք չթողեց, քան հակաահաբեկչական գործողություն իրականացնելը»,- ասել է Ալիևը։

Նա անդրադարձել է նաև Արցախում մնացած հայերին.

«Մեր տվյալներով՝ այս տարածքում դեռևս կան թաքնված որոշակի խմբեր։ Սեպտեմբերի 20-ից հետո Ղարաբաղում զինված սադրանքներ եղան. Տարածքը բավականին մեծ է, լեռնային և անտառապատ, ուստի մեզնից ժամանակ կպահանջվի՝ տարածքը ամբողջությամբ մաքրելու համար»։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը՝ Ալիևը նշել է՝  պատրաստ են դա անել։

 

«Մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքը խաղաղության պայմանագրի վրա. Եթե Ռուսաստանի Դաշնության միջնորդությունը մերժվի հայկական կողմից, կարծում եմ, որ այլընտրանք կարող են լինել Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների ուղիղ բանակցությունները»,-ասել է նա։