Ադրբեջանի նախագահն այս անգամ էլ պնդում է, թե «Լեռնային Ղարաբաղ անունով սուբյեկտ պատմության մեջ չի եղել»։
Այս մասին նա հայտարարել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 53-րդ նիստի ընթացքում։
Նա մի շարք կեղծ պնդումներ է ներկայացրել՝ հղում անելով Գյուլիստանի և այլ պայմանագրերի և փորձելով հիմնավորել դրանք։
«Այն պահին, երբ Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ «Ղարաբաղը Հայաստան է և վերջ», նա վերջ դրեց բոլոր բանակցություններին և դրանք լրիվ անիմաստ դարձրեց։ Աշխարհում ոչ մի երկիր, այդ թվում՝ Հայաստանը, չճանաչեց «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»։ Այսինքն՝ Հայաստանի ղեկավարության այս սադրիչ, չմտածված, ես կասեի՝ ինքնասպան քայլը հանգեցրեց 44 օրյա պատերազմին և ավարտվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնմամբ»,- ասել է Ալիևը։