Հետևեք մեզ։

Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից զինծառայող է մահացել. «Փաստինֆո»

17:15, 11 հոկտեմբեր 2023
Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից զինծառայող է մահացել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Գեղարքունիքի մարզում կայծակի հարվածից քաղաքացի է մահացել։

Աղբյուրի ունեցած տեղեկություններով՝ մահացածը ծառայել է մարզի N զորամասերից մեկում։

Տեղեկությունը ճշտելու համար «Փաստինֆո»-ն կապ է հաստատել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանի հետ, վերջինս հաստատեց, որ կայծակի հարվածից մահացածը ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում։