Հետևեք մեզ։

Պուտինը հայտնել է, որ Բիշքեկում հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ

18:17, 11 հոկտեմբեր 2023
Պուտինը հայտնել է, որ Բիշքեկում հանդիպելու է Ադրբեջանի նախագահի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրղզստանում՝ ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում, պլանավորել է  հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

«Ես կհանդիպեմ նախագահ Ալիևի հետ Ղրղզստանում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում»,- ասել է Պուտինը ռուսական էներգետիկ շաբաթվա լիագումար նիստում։