Երգիչ Դիմա Բիլանը հայտարարել է բրոնխիտի պատճառով Տյումենում, Պերմում, Եկատերինբուրգում և Չելյաբինսկում իր համերգները հետաձգելու մասին։
«Տեղեկացնում եմ ձեզ, որ Տյումենում, Պերմում, Եկատերինբուրգում և Չելյաբինսկում նախատեսված համերգները հետաձգվում են իմ երկարատև բրոնխիտի պատճառով։ Այժմ ես թոքաբանի հսկողության տակ եմ։ Տեղափոխվելն ու թռչելը կարող են մեծապես սրել իմ իրավիճակը»,- գրել է նա իր Telegram-ում։