Հետևեք մեզ։

100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ եթե Փաշինյանը գար Բիշքեկ, նրա հետ ևս հանդիպում կկազմակերպվեր․ Պուտինի օգնական

20:02, 11 հոկտեմբեր 2023
100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ եթե Փաշինյանը գար Բիշքեկ, նրա հետ ևս հանդիպում կկազմակերպվեր․ Պուտինի օգնական

 Ռուսական լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում ՌԴ նախագահը կհանդիպի Ադրբեջանի նախագահի հետ։ Ինչ վերաբերում է Փաշինյանի հետ հանդիպմանը, ապա, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցեր Ղրղզստանում կայանալիք ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, ապա նրա հետ ևս երկկողմ հանդիպում կկազմակերպվեր։ 

«Այստեղ մենք պայմանավորվել ենք կապ հաստատել Ալիևի հետ, քանի որ նա ներկա է լինելու, եթե Փաշինյանը գար, ես 100 տոկոսանոց երաշխիք եմ տալիս, որ նրա հետ հանդիպում կկազմակերպվեր»,- վստահեցրել Ուշակովը։