Հետևեք մեզ։

Ես չեմ հասկանում, թե ինչու է Միացյալ Նահանգները մեկ ավիակիր խումբ քարշ տալիս  Միջերկրական ծով և հայտարարում երկրորդի մասին․ Պուտին

20:23, 11 հոկտեմբեր 2023
Ես չեմ հասկանում, թե ինչու է Միացյալ Նահանգները մեկ ավիակիր խումբ քարշ տալիս  Միջերկրական ծով և հայտարարում երկրորդի մասին․ Պուտին

Ես չեմ հասկանում, թե ինչու է Միացյալ Նահանգները մեկ ավիակիր խումբ քարշ տալիս  Միջերկրական ծով և հայտարարում երկրորդի մասին: Ես իրականում իմաստը չեմ տեսնում: Արդյո՞ք նրանք պատրաստվում են ռմբակոծել Լիբանանը։ Այս մասին ասել է Պուտինը ռուսական էներգետիկ շաբաթվա ֆորումի լիագումար նիստի ժամանակ։

Նա շարունակելով նշել է․

«Թե՞ պարզապես որոշել են ինչ-որ մեկին վախեցնել, բայց այնտեղ մարդիկ կան, ովքեր արդեն ոչնչից չեն վախենում, պետք է ոչ թե այս կերպ լուծել խնդիրը, այլ փոխզիջումային լուծումներ փնտրել»։

 «Կտեսնենք, հուսով եմ, որ ողջախոհությունը կհաղթի»,- եզրափակել է նա։

Նշենք, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը տեղեկացրել է, որ հրամայել է Ford ավիակիր հարվածային խմբավորմանը շարժվել Միջերկրական ծովի արևելյան հատված, որպեսզի  պատրաստ լինի օգնել Իսրայելին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումից հետո։ Այս մասին նախօրեին հաղորդել էր Associated Press-ը:

Ford-ի հետ ԱՄՆ-ն ուղարկում է USS Normandy հածանավը, USS Thomas Hudner, USS Ramage, USS Carney և USS Roosevelt էսկադրոնային ականակիրները, ինչպես նաև ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35, F-15, F-16 և A-10 կործանիչների  էսկադրիլիաներ և այլն։