Հետևեք մեզ։

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 1,15 մլրդ դոլար

21:53, 11 հոկտեմբեր 2023
Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 1,15 մլրդ դոլար

Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 1,15 մլրդ դոլար, այս մասին հայտնել է Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը.

Ֆինանսավորումը կուղղվի սոցիալական և հումանիտար ծախսերը հոգալու համար, որոնք կապված չեն անվտանգության և պաշտպանության խնդիրների հետ։

 Ուկրաինային օգնություն կտրամադրեն նաև մի քանի այլ երկրներ.  

— Կանադան 19 միլիոն դոլարի օգնության փաթեթ կուղարկի։

— Նորվեգիան 18,5 մլն դոլար կհատկացնի ականազերծման համար։

— Ֆինլանդիան կնվիրաբերի 95 մլն եվրո։  

— Մեծ Բրիտանիան հայտարարել 115 միլիոն եվրոյի չափով օգնության մասին։