Հետևեք մեզ։

Սամվել Բաբայանին կանչել էին Արցախի ԱԺ և հայտնել, որ Ադրբեջանն ասել է՝ եթե Սամվել Շահրամանյանն ընտրվի նախագահ, ապա «հակաահաբեկչական գործողություն» են անելու, ուղիղ ասել են․ Հայկ Խանումյան

22:30, 11 հոկտեմբեր 2023
Սամվել Բաբայանին կանչել էին Արցախի ԱԺ և հայտնել, որ Ադրբեջանն ասել է՝ եթե Սամվել Շահրամանյանն ընտրվի նախագահ, ապա «հակաահաբեկչական գործողություն» են անելու, ուղիղ ասել են․ Հայկ Խանումյան

Արցախի իշխնությունները չգիտեմ գործակալներ են, թե ոչ, բայց միշտ այդպես էին իրենց ներկայացնում, որ ռուսների միջնորդությամբ պետք է բանակցեն, ռուսական ինչ-որ ծառայությունների միջոցով պետք է կապեր գտնեն և խոսեն, Ադրբեջանը նրանց  ընկալում էր որպես գործակալներ և այդ մարդկանց հետ ուղղակի չէր ուզում շփվել, նրանց ընկալումն այն էր, որ ուրիշ երկրի շահ են սպասարկում, ուրիշ երկրի ասածով են անում։

 

Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը։

Հայկ Խանումյանը պատմեց, որ սեպտեմբերի 19-ին ՝ պատերազմի օրը, երեկոյան, երբ զանգել է Սամվել Շահրամանյանին, առաջարկել է, որ այդ պատասխանատվությունը թողնի Սամվել Բաբայանի վրա, և ասել է, որ իրեն ադրբեջանցիներն ընկալում են որպես գործակալ, առանց նեղանալու, և դրա համար դաժանորեն պատժելու են։

 

«Սեպտեմբերի ութին էր, սեպտեմբերի 9-ի՝ նախագահական ընտրություններից մեկ օր առաջ էր, Սամվել Բաբայանին հրավիրում են Ազգային ժողով։ Ես զանգում եմ, հարցնում եմ՝ ինչ եք խոսել, ասում է, որ Ադրբեջանը վերջնագիր է դրել, որ եթե ընտրություն տեղի ունենա, եթե Սամվել Շահրամանյանն ընտրվի, որը միակ թեկնածուն է, «հակաահաբեկչական գործողություն» են իրականացնելու։ Ուղիղ ասել են և այդ ամենը խորհրդարանական ուժերի կողմից փոխանցվել է Սամվել Բաբայանին, դրա ներկա են եղել Դավիթ Իշխանյանը, Գագիկ Բաղունցը, Աշոտ Ղուլյանը, Հակոբ Հակոբյանը, Արթուր Մոսիյանը։ Նրանց ներկայությամբ այն ամենն ասվել է, բայց ասել են՝ մենք վերցնում ենք պատասխանատվություն, խնդրում ենք, դուք ցույց մի արեք։ Իրենց հավատացած էին, որ Ռուսաստանը ճանապարհը բացելու է»,-ասաց Հայկ Խանումյանը։