Հետևեք մեզ։

Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ

19:28, 22 մարտ 2023
Երասխի հատվածում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել․ ՀՀ ՊՆ
Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: