Հետևեք մեզ։

Արցախի էլիտաների մոտ անասնական վախ կար Սամվել Բաբայանի իշխանության գալուց․ զարմանում եմ, թե Ադրբեջանն այսքան երկար ինչու է սպասել, երևի չէին սպասում, որ այսքան մանկամիտ են․ Հայկ Խանումյան

23:25, 11 հոկտեմբեր 2023
Արցախի էլիտաների մոտ անասնական վախ կար Սամվել Բաբայանի իշխանության գալուց․ զարմանում եմ, թե Ադրբեջանն այսքան երկար ինչու է սպասել, երևի չէին սպասում, որ այսքան մանկամիտ են․ Հայկ Խանումյան

Ես տեսնում էի, երկիրն անդունդ գնում էր, բայց նաև տեսնում էի անդունդ չգնալու հնարավորությունը, բայց եկան մարդիկ, ովքեր մտածեցին, որ այդ անդունդ գնացող մեքենայի վարորդը այդքան էլ արագ չի գնում դեպի անդունդ, պետք է գազ տալ և վերջում ստացանք այն, ինչ ստացանք։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ասաց Արցախի ՏԿԵ նախկին նախարար, Արցախի նախկին պատգամավոր Հայկ Խանումյանը․

Հարցին, թե ենթադրենք քաղաքական էլիտաները հավատում էին ռուսներին, բայց վերջում նրանց էլ ձերբակալեցին, այսինքն այդ մարդիկ իրենք իրե՞նց էլ չէին ուզում պաշտպանել, Հայկ Խանումյանն ասաց․

«Եթե լավ ուսումնասիրեք քաղաքական էլիտաներին, կհասնականք, որ այստեղ ոչ այնքան ռուսների նկատմամբ վստահությունն էր, ինչքան անասնական վախը Սամվել Բաբայանի իշխանության գալուց, ես դա տեսել եմ 2016-ին։ Պատերազմի օրը Սամվել Շահրամանյանին ասացի, որ տուր իշխանությունը Սամվել Բաբայանին, անգամ չկարողացան բենզին բաժանել, որը բերեց հսկայական ողբերգության։ Մի հսկա բանակ են լուծարել՝ 15 000-ից ավելի մարտիկ զորացրել են և չեն կարողացել ամենքին 20 լիտր բենզին տալ ու ասել՝ ընտանիքդ տարհանի։

Մարդիկ եթե տարրական բաները չեն կարողանում կազմակերպել, դուք ինչպես եք ուզում, որպեսզի աշխարհաական  վերլուծություն անեն կամ կողմնորոշվեն այս ամենի մեջ։ Ես զարմանում եմ, թե Ադրբեջանն էսքան երկար ինչու է սպասել, իրենք էլ չէին սպասում, որ էսքան մանկամիտ է էս էլիտան, էս գործիչները»,-ասաց Խանումյանը։