Հետևեք մեզ։

Մենք կջնջենք նրանց աշխարհի երեսից. Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունը

00:26, 12 հոկտեմբեր 2023
Մենք կջնջենք նրանց աշխարհի երեսից. Իսրայելի պաշտպանության նախարարի հայտարարությունը

Մենք ՀԱՄԱՍ-ին կջնջենք աշխարհի երեսից: Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը։

«Հրեա ժողովուրդին նման իրադարձություններ հայտնի չեն 1947 թվականից ի վեր»,-ասել է նա։

«Այն, ինչին մենք ենթարկվել ենք, դաժան է և վտանգավոր, և ես երբեք նման դաժանություն չեմ տեսել: Հազարավոր մարդիկ հարձակվեցին մեզ վրա՝ մեզ սպանելու և ոչնչացնելու մտադրությամբ»,-նշել է երկրի պաշտպանության նախարարը։