Հետևեք մեզ։

Իսրայելի քաղաքացիներ, այս գիշեր մենք արտակարգ կառավարություն ենք ստեղծել ընդդիմության մասնակցությամբ. Նեթանյահու

00:44, 12 հոկտեմբեր 2023
Իսրայելի քաղաքացիներ, այս գիշեր մենք արտակարգ կառավարություն ենք ստեղծել ընդդիմության մասնակցությամբ. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնապես հայտարարել է երկրում արտակարգ կառավարություն ստեղծելու մասին՝ ընդդիմության առաջնորդներից մեկի՝ Բենի Գանցի մասնակցությամբ: Այդ որոշումը կայացվել է Գազայի հատվածի շուրջ ակտիվ ռազմական գործողությունների բռնկման համատեքստում։

 

«Իսրայելի քաղաքացիներ, այս գիշեր մենք արտակարգ կառավարություն ենք ստեղծել: Իսրայելի ժողովուրդը միասնական է, և այսօր նրանց ղեկավարությունը նույնպես միասնական է: Մենք մի կողմ ենք դրել բոլոր նկատառումները, քանի որ մեր երկրի ճակատագիրն այժմ վտանգված է: Մենք աշխատելու ենք միասին բոլոր իսրայելցիների բարօրության համար, Իսրայել պետության բարօրության համար»,- ասել է նա ազգին ուղղված հեռուստաուղերձում։

Վարչապետն ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունների գլխավոր խնդիրն այժմ հաղթանակն է պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ կազմակերպության նկատմամբ, որը հարձակվել էր երկրի վրա հոկտեմբերի 7-ին։