Հետևեք մեզ։

Ամերիկյան էլիտար ստորաբաժանումները մեկնել են Իսրայել` պատանդներին փրկելու

09:52, 12 հոկտեմբեր 2023
Ամերիկյան էլիտար ստորաբաժանումները մեկնել են Իսրայել` պատանդներին փրկելու

Ամերիկյան էլիտար ստորաբաժանումները՝ Delta Force-ը և Sea Lions թիմերը, մեկնել են Իսրայել՝ փնտրելու և փրկելու ամերիկացի պատանդներին, ովքեր գերության մեջ են Գազայի հատվածում, հայտնում է իսրայելական Kod ռադիոն՝ վկայակոչելով արտասահմանյան աղբյուրներ:

Mirror-ն էլ հայտնում է, որ ԱՄՆ-ի հատուկ նշանակության ստորաբաժանումները  պատրաստ են միջամտել և օգնել Իսրայելին փրկել ՀԱՄԱՍ-ի կողմից շաբաթ օրը վերցված պատանդներին: