Հետևեք մեզ։

ՄԱԿ-ի 11 աշխատակից է զոհվել Գազայի հատվածին հարվածների հետևանքով

09:57, 12 հոկտեմբեր 2023
ՄԱԿ-ի 11 աշխատակից է զոհվել Գազայի հատվածին հարվածների հետևանքով

Գազայի հատվածում մարտերի սկզբից ի վեր ավիահարվածների հետևանքով զոհվել է ՄԱԿ-ի` Մերձավոր Արևելքում գտնվող Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության առնվազն 11 աշխատակից, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով կազմակերպությանը։

 

Գործակալության փոխտնօրեն Ջենիֆեր Օսթինի խոսքով՝ զոհվածների թվում են կազմակերպության դպրոցների հինգ ուսուցիչներ, մեկ գինեկոլոգ, մեկ ինժեներ, մեկ հոգեբան։

 

«Ոմանք սպանվել են իրենց տներում իրենց ընտանիքների հետ», - ավելացրել է Օսթինը: