Հետևեք մեզ։

Բելգորոդում  անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երեք մարդ է մահացել, կան վիրավորներ (տեսանյութեր)

10:12, 12 հոկտեմբեր 2023
Բելգորոդում  անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երեք մարդ է մահացել, կան վիրավորներ (տեսանյութեր)

 

Ռուսաստանի Բելգորոդում  անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երեք մարդ է մահացել, ևս երկու անձ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, հայտնել է մարզպետը։

Համացանցում են հայտնվել Բելգորոդի երկնքում խոցված անօդաչու սարքի բեկորների վայր ընկնելու հետևանքով բռնկված հրդեհի կադրերը։ 

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես է մասնավոր բնակելի շենքը այրվում։ Մարդիկ անցնում են կրակի դիմացով։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Օրլովա փողոցի տարածքում։

Տեսանյութերն այստեղ։